ԱՀԿ-ն ազդարարեց Եմենում դիֆթերիայի տարածման կապակցությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրն ազդարարեց Եմենում դիֆթերիա հիվանդության տարածման կապակցությամբ:
Դիֆթերիան սուր վարակիչ, համաճարակային հիվանդություն է, որը բարդություններ է առաջացնում մարդու շնչառական համակարգում: Հիվանդությունն առաջացնում է կոկորդացավ, ջերմություն և հազ, իսկ խրոնիկ դեպքերում կարող է սրտամկանային ու երիկամային հիվանդությունների և ձեռքերի ու ոտքերի անդամալուծության հանգեցնել:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմիերն ահազանգելով Եմենում դիֆթերիայի տարածման կապակցությամբ, հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 8-ը, դիֆթերիայի 118 դեպք է գրանցվել:
Նշելի է,որ Եմենի դեմ Արաբիայի հարձակումների հետևանքոով, Եմենի ենթակառուցվածքները, հատկապես ջրամատակարարման ցանցը ոչնչանում են, ինչը խոլերայի տարածման պատճառ է դառնում:
Մինչ այժմ ավելի քան 2200 եմենցիներ խոլերայի հետևանքով մահացել են:
ԱՀԿ զեկույցի համաձայն՝ մինչ այժմ Եմենի ավելի քան 870 հազար քաղաքացիներ վարակվել են այդ հիվանդությամբ: