2017 թ.-ին Եմենում զոհվել է ավելի քան 50 հազար երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76199-2017_թ._ին_Եմենում_զոհվել_է_ավելի_քան_50_հազար_երեխա
Երեխաների փրկարարական միջազգային խումբը հայտարարել է, որ մինչև 2017 թվականի ավարտը, Եմենում զոհված երեխաների թիվն անցնելու է 50 հազարից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 14:58 Asia/Tehran
  • 2017 թ.-ին Եմենում զոհվել է ավելի քան 50 հազար երեխա

Երեխաների փրկարարական միջազգային խումբը հայտարարել է, որ մինչև 2017 թվականի ավարտը, Եմենում զոհված երեխաների թիվն անցնելու է 50 հազարից:

«Դեյլի թելեգրաֆ» բրիտանական օրաթերթի գրությամբ, մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտնել են, որ օրական շուրջ 130 երեխա Եմենում զոհվել է Արաբիայի կողմից տնտեսական պաշարման ու ռազմական հարձակման հետևանքով տարածված խոլերայի ու սովի պատճառով:

«Փրկեք երեխաներին» խմբի ղեկավար Թամեր Կրոլոսն ասել է .«Այս տարի շուրջ 40 հազար եմենցի երեխաներ են զոհվել թերսնման ու հիվանդության պատճառով: Կանխատեսվում է, որ մինչև ընթացիկ տարեվերջ, այդ թիվը հասնելու է 50 հազարի»:

Միջազգային փրկարարական կառույցների հաղորդմամբ՝ Եմենում շուրջ 385 հազար երեխաներ թերսնման խնդիր ունեն: