Արբիլը հրաժարվում է անջատման հանրաքվեի արդյունքներից
Իրաքի վարչապետի գրասենյակի խոսնակը հայտարարել է.«Արբիլի կողմից Իրաքի դաշնային դատարանի որոշման ընդունումը ցույց է տալիս, որ Արբիլը հրաժարվում է անջատման հանրաքվեի արդյունքներից»:
Մեհր գործակալության հաղորդմամբ՝ Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում Սաադ Ալ-Հադիսին ասել է.«Արբիլի հետ բանակցելու համար Իրաքի նախապայմանը հանրաքվեի արդյունքներից հրաժարվելն էր և դաշնային դատարանի վճիռն էլ նույն ուղղվածությունն ունի: Այդ պատճառով էլ Արբիլի կողմից դաշնայն դատարանի որոշման ընդունումը Իրաքը հանրաքվեի արդյունքներից հրաժարում է նշանակում»:
Սաադ Ալ-Հադիսին հավելել է.«Բաղդադը այս խնդիրը համարում է Իրաքի ու Արբիլի միջև բանակցություններն սկսելու համար կատարված քայլ»:
Երեքշաբթի օրը Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարել էր, որ հարգում է Իրաքի դաշնային դատարանի կողմից այդ երկրի սահմանադրության առաջին հոդվածի մասին ընդունած որոշումը: