Թուրքիա.«Քրդական ուժերը փորձում են իրենց տիրապետությունը տարածել Սիրիայի տարածքներում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76246-Թուրքիա._Քրդական_ուժերը_փորձում_են_իրենց_տիրապետությունը_տարածել_Սիրիայի_տարածքներում
Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական ուժերը փորձում են իրենց վերահսկողության տակ առնել Սիրիայի տարածքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 14:40 Asia/Tehran
  • Թուրքիա.«Քրդական ուժերը փորձում են իրենց տիրապետությունը տարածել Սիրիայի տարածքներում»

Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական ուժերը փորձում են իրենց վերահսկողության տակ առնել Սիրիայի տարածքները»:

Reuters-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն նշելով, որ Սիրիայի քրդական ուժերը թույլ են տվել ԻԼԻՊ-ի զինյալներին դուրս գալ Ռաքքա քաղաքից հավելել է. «Սիրիայի ժողովրդական պաշտպանության զորամիավորները ԻԼԻՊ-ի դեմ կռվելու փոխարեն փորձում են իրենց վերահսկողության տակ առնել սիրիայի քրդական տարածքները»: 

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ  ԱՄՆ-ի օգնությամբ Սիրիայի ժողովրդական պաշտպանության զորամիավորները օգնել են ԻԼԻՊ-ի զինյալներին Ռաքքա քաղաքից դուրս գալ: 

2017 թ.-ի հոկտեմբերին Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել էին, որ ԱՄՆ-ի օգնությամբ ազատագրել են Ռաքքա քաղաքը: