Պաղեստինցի քրիստոնյաները ցույցի են դուրս եկել հունական ուղղափառ եկեղեցու պատրիարքի դեմ
Պաղեստինի արաբ քրիստոնյաները եկեղեցապատկան կալվածքները սիոնիստական քաղաքավանների բնակիչներին վաճառելու պատճառով պահանջել են Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքի հրաժարականը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Էն Փի Թի Օ» հեռուստակայանին հաղորդել է,որ զավթված տարածքներում գտնվող եկեղեցապատկան որոշ կալվածքները Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս երրորդի կողմից սիոնիստական քաղաքավանների բնակիչներին վաճառվելու մասին լուրերի հրապարակումից հետո, զավթված Պաղեստինի բնակիչ արաբ քրիստոնյաները հինգշաբթի օրը կայացած ցույցի ժամանակ դատապարտել են այդ քայլը:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքն այն պայմաններում է այս կալվածքները իսրայելցի առևտրականներին ու քաղաքավանների բնակիչներին վաճառելով նպաստում նրանց բիզնեսների զարգացմանը, երբ այդ կալվածաքները պիտի ծառայեն քրիստոնեական համայնքի բարեկեցությանը:
Զայրացած ցուցարարները պահանջել են Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս երրորդի հրաժարականը:
Իսրայելի ռեժիմը մտադիր է մինչև 2017 թվականի ավարտը 12 հազար բնակելի միավորներ կառուցել: Պաղեստինյան տարածքներում սիոնիստական քաղաքավաններ կառուցելով, Իսրայելի ռեժիմը նպատակ ունի այդ տարածքի էթնիկ ու աշխարհագրական պատկերը փոխել հօգուտ սիոնիստների՝ ամրապնդելով պաղեստինյան տարածքներում իր զավթողականությունը: