Սիրիայի ներկայացուցիչը կտրուկ պատասխան է տվել Արաբիայի հակաիրանական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76296-Սիրիայի_ներկայացուցիչը_կտրուկ_պատասխան_է_տվել_Արաբիայի_հակաիրանական_հայտարարությանը
ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ կոմիտեում Սիրիայի ներկայացուցիչը հերքել է արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մասին Սաուդյան Արաբիայի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 04:07 Asia/Tehran
  • Սիրիայի ներկայացուցիչը կտրուկ պատասխան է տվել Արաբիայի հակաիրանական հայտարարությանը

ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ կոմիտեում Սիրիայի ներկայացուցիչը հերքել է արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մասին Սաուդյան Արաբիայի հայտարարությունը:

Համաձայն ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Ամջադ Ղասեմ Աղան ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեի նիստում պատասխանելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլլահ Ալ-Մոալեմիի հնչեցրած մեղադրանքներին, ով հայտարարել էր, որ Սիրիայում Իրանի ներկայությունը հովանավորություն է  ահաբեկչությանը: «Սիրիայում իրանական ուժերի ներկայությունն օրինական է և ծառայում է համատեղ պաշտպանության նպատակին».  ասել է նա:

«Ռուսաստանի հետ Սիրիայի հարաբերություններն էլ ջերմ են ու երկու երկրները համագործակցում են սաուդցիների կողմից ռազմական ու ֆինանսական հովանավորություն ստացող ԻԼԻՊ և Ջեբհաթ Ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում»,-նշել է Սիրիայի կառավարության ներկայացուցիչը, չափազանց լավ բնութագրելով Թեհրան-Դամասկոս հարաբերությունները:

Ամջադ Ղասեմ Աղան հավելել է. «ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունն ուղղված է ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարին և Դամասկոսը հպարտ է այդ համագործակցությամբ ու ողջունում է այն»: