Սիրիայի ներկայացուցիչը կտրուկ պատասխան է տվել Արաբիայի հակաիրանական հայտարարությանը
ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ կոմիտեում Սիրիայի ներկայացուցիչը հերքել է արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մասին Սաուդյան Արաբիայի հայտարարությունը:
Համաձայն ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Ամջադ Ղասեմ Աղան ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեի նիստում պատասխանելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլլահ Ալ-Մոալեմիի հնչեցրած մեղադրանքներին, ով հայտարարել էր, որ Սիրիայում Իրանի ներկայությունը հովանավորություն է ահաբեկչությանը: «Սիրիայում իրանական ուժերի ներկայությունն օրինական է և ծառայում է համատեղ պաշտպանության նպատակին». ասել է նա:
«Ռուսաստանի հետ Սիրիայի հարաբերություններն էլ ջերմ են ու երկու երկրները համագործակցում են սաուդցիների կողմից ռազմական ու ֆինանսական հովանավորություն ստացող ԻԼԻՊ և Ջեբհաթ Ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում»,-նշել է Սիրիայի կառավարության ներկայացուցիչը, չափազանց լավ բնութագրելով Թեհրան-Դամասկոս հարաբերությունները:
Ամջադ Ղասեմ Աղան հավելել է. «ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունն ուղղված է ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարին և Դամասկոսը հպարտ է այդ համագործակցությամբ ու ողջունում է այն»: