Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց Քրդստանի տարածքի հանրաքվեի արդյունքները
Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց այդ երկրի Քրդստանի տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքները:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրաքի ֆեդերալ գերագույն դատարանի մի պաշտոնատար հայտարարել է, որ դատարանը երկուշաբթի օրը հրապարակած որոշման մեջ ընդգծել է, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեն հակասում է այդ երկրի սահմանադրությանը և դրա արդյունքներն անօրինական լինելու պատճառով չեղարկվում են:
Իրաքի ֆեդերալ գերագույն դատարանին է վստահված Իրաքի կենտրոնական իշխանության և այդ երկրի տարբեր տարածքների, այդ թվում Քրդստանի տարածքի միջև ծագած տարաձայնությունների կարգավորման պարտականությունը:
Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրբիլը հարգելու է հանրաքվեի վերաբերմալ ֆեդերալ գերագույն դատարանի վճիռը:
Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումը նույնպես հայտարարեց, որ հանրաքվեի հարցը փակվելով երկխոսություն պիտի սկսվի Բաղդադի ու Էրբիլի միջև: