Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց Քրդստանի տարածքի հանրաքվեի արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76469-Իրաքի_ֆեդերալ_դատարանը_չեղարկեց_Քրդստանի_տարածքի_հանրաքվեի_արդյունքները
Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց այդ երկրի Քրդստանի տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 13:03 Asia/Tehran
  • Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց Քրդստանի տարածքի հանրաքվեի արդյունքները

Իրաքի ֆեդերալ դատարանը չեղարկեց այդ երկրի Քրդստանի տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքները:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրաքի ֆեդերալ գերագույն դատարանի մի պաշտոնատար հայտարարել է, որ դատարանը երկուշաբթի օրը հրապարակած որոշման մեջ ընդգծել է, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեն հակասում է այդ երկրի սահմանադրությանը և դրա արդյունքներն անօրինական լինելու պատճառով չեղարկվում են:

Իրաքի ֆեդերալ գերագույն դատարանին է վստահված Իրաքի կենտրոնական իշխանության և այդ երկրի տարբեր տարածքների, այդ թվում Քրդստանի տարածքի միջև ծագած տարաձայնությունների կարգավորման պարտականությունը:

Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրբիլը հարգելու է հանրաքվեի վերաբերմալ ֆեդերալ գերագույն դատարանի վճիռը:

Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումը նույնպես հայտարարեց, որ հանրաքվեի հարցը փակվելով երկխոսություն պիտի սկսվի Բաղդադի ու Էրբիլի միջև: