Իրաքի պառլամենտը հայտարարել է այդ երկրում սպանված ԻԼԻՊ-ականների թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76763-Իրաքի_պառլամենտը_հայտարարել_է_այդ_երկրում_սպանված_ԻԼԻՊ_ականների_թիվը
Իրաքի պառլամենտի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ Իրաքի բանակի և ժողովրդական ուժերի կողմից ԻԼԻՊ-ի դեմ պայքարում սպանվել են ավելի քան 75 հազար ահաբեկիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 13:12 Asia/Tehran
  • Իրաքի պառլամենտը հայտարարել է այդ երկրում սպանված ԻԼԻՊ-ականների թիվը

Իրաքի պառլամենտի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ Իրաքի բանակի և ժողովրդական ուժերի կողմից ԻԼԻՊ-ի դեմ պայքարում սպանվել են ավելի քան 75 հազար ահաբեկիչներ:

«Ֆարս» Գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի պառլամենտի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքեմ Ալ-Զամելին ասել է.-«Իրաքի բանակը  ոչնչացրել է 75 հազար ԻԼԻՊ-ականների և գերի վերցրել 5 հազար զինյալ ահաբեկիչների»:

Հաքեմ Ալ-Զամելին հավելել է.-«Այժմ ԻԼԻՊ-ը պարտվել է և այդ խմբի հենակետերը ոչնչացվել են »:

Հաքեմ Ալ-Զամելիի խոսքերով, Իրաքի անվտանգություն ուժերը հետապնդում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, ովքեր փորձում են թաքնվել Իրաքի քաղաքներում: