Իրանի նավախումբը կանխել է ծովահենների հերթական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77019-Իրանի_նավախումբը_կանխել_է_ծովահենների_հերթական_հարձակումը
Ադենի ծովածոցում Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի նավախումբը ժամանակին հետ է մղել իրանական առևտրային նավի վրա ծովահենների հարձակումը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 14:57 Asia/Tehran
  • Իրանի նավախումբը կանխել է ծովահենների հերթական հարձակումը

Ադենի ծովածոցում Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի նավախումբը ժամանակին հետ է մղել իրանական առևտրային նավի վրա ծովահենների հարձակումը:

Օմանի «Ռաս ալ Շարբաթ» շրջանի հարավում գտնվող Ադենի ծովածոցում ծովահենները կիրակի օրը մտադիր էին հարձակում իրականացնել իրանական «Caspian Harmony» առևտրային նավի վրա, սակայն Ալվանդ նավատորմը կանխեց ծովահենների հարձակումը:

Ծովահենները, ովքեր  զինված էին կիսածանր զենքերով, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի  հակադարձ քայլի արդյունքում դիմեցին փախուստի:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 48-րդ նավախումբը կազմված է Ալվանդ և Լավան նավերից: 
Նավախումբը 2017 թ. սեպտեմբերին գործուղվել է ազատ ջրեր, Ադենի ծովածոցում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ԻԻՀ առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար: