Իրաքի նախագահը կարևորել է Քերքուկում խաղաղ համակեցության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77189-Իրաքի_նախագահը_կարևորել_է_Քերքուկում_խաղաղ_համակեցության_անհրաժեշտությունը
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը Քերքուքում ասել է.«Այս քաղաքը Իրաքի փոքր նմուշն է, որ պատկանում է բոլոր էթնիկ խմբերին ու կրոններին, այդ թվում՝ քրդերին, արաբներին, թուրքմեններին, ասորիներին և քրիստոնյաներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 14:03 Asia/Tehran
  • Իրաքի նախագահը կարևորել է Քերքուկում խաղաղ համակեցության անհրաժեշտությունը

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը Քերքուքում ասել է.«Այս քաղաքը Իրաքի փոքր նմուշն է, որ պատկանում է բոլոր էթնիկ խմբերին ու կրոններին, այդ թվում՝ քրդերին, արաբներին, թուրքմեններին, ասորիներին և քրիստոնյաներին»:

Ալ-Ալամ հեռուստատեսության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Քերքուքի նահանգապետի հետ մամլո համատեղ ասուլիսում Իրաքի նախագահը Քերքուքի բոլոր էթնիկ խմբերին ու տարբեր կրոնների հետևորդներին կոչ է արել մոռանալ անցյալի դեպքերը և հարաբերությունները սկսել նոր էջից:

Ըստ այդ հաղորդման, նահանգի տարբեր խնդիրների առիթով, Ֆուադ Մաասումը զրույց-հանդիպում է ունեցել Քերքուքի ռազմական ու անվտանգության ոլորտի հրամանատարների հետ:

Քրդստանի տարածաշրջանի պատասխանատուների հետ հանդիպման նպատակով Իրաքի նախագահը երեքշաբթի օրը ժամանել է Արբիլ:

Երկուշաբթի օրը նույնպես Ֆուադ Մաասումը Սոլեյմանիե կատարած այցի ընթացքում այդ քաղաքի պաշտոնյաների հետ զրուցել է Արբիլի և Բաղդադի միջև լարվածություները մեղմացնելու խնդրի շուրջ: