Իրաքի նախագահը կարևորել է Քերքուկում խաղաղ համակեցության անհրաժեշտությունը
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը Քերքուքում ասել է.«Այս քաղաքը Իրաքի փոքր նմուշն է, որ պատկանում է բոլոր էթնիկ խմբերին ու կրոններին, այդ թվում՝ քրդերին, արաբներին, թուրքմեններին, ասորիներին և քրիստոնյաներին»:
Ալ-Ալամ հեռուստատեսության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Քերքուքի նահանգապետի հետ մամլո համատեղ ասուլիսում Իրաքի նախագահը Քերքուքի բոլոր էթնիկ խմբերին ու տարբեր կրոնների հետևորդներին կոչ է արել մոռանալ անցյալի դեպքերը և հարաբերությունները սկսել նոր էջից:
Ըստ այդ հաղորդման, նահանգի տարբեր խնդիրների առիթով, Ֆուադ Մաասումը զրույց-հանդիպում է ունեցել Քերքուքի ռազմական ու անվտանգության ոլորտի հրամանատարների հետ:
Քրդստանի տարածաշրջանի պատասխանատուների հետ հանդիպման նպատակով Իրաքի նախագահը երեքշաբթի օրը ժամանել է Արբիլ:
Երկուշաբթի օրը նույնպես Ֆուադ Մաասումը Սոլեյմանիե կատարած այցի ընթացքում այդ քաղաքի պաշտոնյաների հետ զրուցել է Արբիլի և Բաղդադի միջև լարվածություները մեղմացնելու խնդրի շուրջ: