Հերքվել է Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին հիվանդանոց տեղափոխելու լուրը
Ալ Ալամ հեռուստաընկերությունը հայտարարել է.«Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի ընտանիքին մոտ կանգնած մի աղբյուր հերքել է վերջինիս հիվանդանոց տեղափոխելու մասին ապատեղեկատվությունը»:
Այն դեպքում երբ լրատվական աղբյուրներ տեղեկացրել են, որ Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին տեղափոխել են հիվանդանոց, նրա ընտանիքին մոտ կանգնած մի աղբյուր հայտնել է, որ Այաթոլլահ Իսա Ղասեմն իր տանն է:
Բահրեյնի լրատվական աղբյուրների հաղորդմամբ՝ այդ երկրի անվտանգության ուժերը խստացրել են Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի շրջափակումը :
Շեխ Իսա Ղասեմի առողջական վիճակը ծանրանալու հետևանքով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բահրեյնի իշխանություններին կոչ է արել անհապաղ բուժման հնարավորություններ տրամադրել Շեյխ Իսա Ղասեմին: