Մեկնարկել են Սիրիայի Հալեպի վերակառուցման աշխատանքները
Սիրիայի կառավարությունը սկսել Հալեպի վերակառուցման աշխատանքները:
Associated Press-ի հաղորդմամբ, ներկա դրությամբ Սիրիայի կառավարությունը սկսել է պատերազմի ընթացքում առավելագույնս վնասված մի շարք շինությունների վերակառուցման ընթացքը, սակայն այդ քաղաքում վերակառուցման աշխատանքները ընթանում են դանդաղ:
Հալեպի քաղաքային խորհրդի անդամ Ռիմ Խանջին ասել է.«Հալեպի շենքերը շատ են վնասվել և մենք սկզբում սկսել ենք պատմական կոթողների ու մշակութային ժառանգությունների վերակառուցման աշխատանքները»:
«Պատմական կոթողների վերակառուցման աշխատանքներից հետո, աշխատանքային օրակարգում է բնակարանների և շուկաների վերակառուցումը»,- հավելել է Ռիմ Խանջին: Հալեպի քաղաքային խորհրդի այս անդամի խոսքերով, վերկառուցման աշխատանքների իրականացման համար Սիրիան դեռևս ոչ մի օգնություն չի ստացել միջազգային կառույցներից:
Շուրջ մեկ տարի առաջ Հալեպը ազատագրվեց ահաբեկիչներից: Հալեպի շուրջ 2մլն. կազմող բնակչության թիվը հասել է 500 հազարի: