Ցույցեր Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77979-Ցույցեր_Հորդանան_գետի_արևմտյան_ափին_Գազայի_հատվածում_Լիբանանում_ու_Հորդանանում
Պաղեստինցիները ի նշան բողոքի Երուսաղեմը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաքը հայտարարելու ԱՄՆ որոշման դեմ, ցույցեր են անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 08:35 Asia/Tehran
  • Ցույցեր Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում

Պաղեստինցիները ի նշան բողոքի Երուսաղեմը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաքը հայտարարելու ԱՄՆ որոշման դեմ, ցույցեր են անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի ելույթից հետո, Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացրել ՝ իրենց զայրույթը բարձրաձայնելով Երուսաղեմը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու և ԱՄՆ մայրաքաղաքը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու Թրամփի քայլի նկատմամբ:

Գազայի հատվածում բնակվող հազարավոր պաղեստինցիներ իրենց բողոքն են արտահայտել այդ որոշման դեմ:

Պաղեստինի իսլամական ու ազգային աշխատանքային խմբերը ևս պաղեստինյան տարածքներում հինգշաբթի օրը հացադուլի օր են հայտարարել: Հիշյալ խմբերը պաղեստինցիներին կոչ են արել մասնակցել Թրամփի քայլը դատապարտող ցույցերին:

Հորդանանի շատ քաղաքներ չորեքշաբթի երեկոյան բողոքի ցույցերի ականատես են եղել:

Երուսաղեմը համարվում է Պաղեստինի անքակտելի մասը և իսլամական սրբավայրերից մեկը: