Մի նահատակ և հարյուրավոր վիրավորներ Պաղեստինում Ցասումի օրվա ցույցի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78131-Մի_նահատակ_և_հարյուրավոր_վիրավորներ_Պաղեստինում_Ցասումի_օրվա_ցույցի_ընթացքում
Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր տարածքներում ու Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների և Սիոնիստական ռեժիմի զորայինների միջև ծագած սաստիկ բախման հետևանքով մեկ պաղեստինցի նահատակվել է, շուրջ 300 ուրիշներ վիրավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 03:40 Asia/Tehran
  • Մի նահատակ և հարյուրավոր վիրավորներ Պաղեստինում Ցասումի օրվա ցույցի ընթացքում

Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր տարածքներում ու Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների և Սիոնիստական ռեժիմի զորայինների միջև ծագած սաստիկ բախման հետևանքով մեկ պաղեստինցի նահատակվել է, շուրջ 300 ուրիշներ վիրավորվել:

Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, հարյուրավոր պաղեստինցի քաղաքացիներ ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափին ու Գազայի հատվածում իրենց զայրույթն են արտահայտել Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:

Իսրայելի ռեժիմի պարեկող  հետիոտն ու հեծյալ զորայիններն Ալ-Խալիլ քաղաքում պաղեստինցի երիտասարդների դեմ կիրառել են ռազմական ու արհեստական գնդակներից ու նաև գազի նռնակներից:

Ղոդս քաղաքի բնակիչներն իրենց ցույցի ընթացքում կարգախոսներ վանկարկելով ընդգծեցին, որ Ղոդսն իսլամական ու արաբական քաղաք է և սիոնիստները որևէ առնչություն չունեն նրա հետ:

Ի դեպ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներն ուրբաթ գիշեր ռմբակոծեցին Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հարձակման ընթացքում վիրավորվեցին մի քանի պաղեստինցիներ:

Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, թե այդ հարձակումն իրականացվել է ի հակազդեցություն Գազայի հատվածից զավթված Պաղեստինի հարավային հատվածի և սիոնիստական քաղաքավանների ուղղությամբ մի քանի հրթիռների արձակման: