ԻՀԿ-ն Երուսաղեմը պաշտպանող հաղորդագրություն հրապարակեց
Ղոդսը պաշտպանելու թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի մասնակիցներն ամփոփիչ հաղորդագրություն հրապարակելով, ընդգծեցին արևելյան Ղոդս մայրաքաղաքով Պաղեստին պետության պաշտոնապես ճանաչման անհրաժեշտությունը:
Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 48 երկրներ չորեքշաբթի օրը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գումարված արտահերթ գագաթնաժողովի ավարտին արձագանքելով Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահի քայլին, հայտարարեցին. «Միջազգային հանրությունը արևելյան Երուսաղեմը Պաղեստինի պետության բռնազավթված մայրաքաղաք պիտի ճանաչի»:
«Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն Ղոդսի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ քայլեր չձեռնարկի, այս գործը կուղարկվի ՄԱԿ-ի ԳԱ-ին»,-նշված է Իսլամական համագործակցության արտահերթ գագաթնաժաղովի ամփոփիչ հաղորդագրության մեջ:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը կրկին հովանավորելով Պաղեստինի ժողովրդի իդեալները, հայտարարել է. «ԱՄՆ-ն պատասխանատու է այս անօրինական որոշման բոլոր հետևանքների համար»: