Իրաքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78857-Իրաքում_ԻՊ_ի_զոհերի_զանգվածային_գերեզմանոց_է_հայտնաբերվել
Իրաքյան Սինջար քաղաքի մոտակայքում երկու զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որոնցում 90 մարմին է գտնվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 06:38 Asia/Tehran
  • Իրաքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

Իրաքյան Սինջար քաղաքի մոտակայքում երկու զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որոնցում 90 մարմին է գտնվել:

Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իրաքյան լրատվամիջոցներին:
Տղամարդկանց, կանանց և երեխաների մարմինները հայտնաբերվել են այն շրջանում, որը 2014 թվականին վերահսկողության տակ էին առել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Տեղի բնակչության մի մասին իսլամիստ գրոհայինները տեղահանել և տեղափոխել էին սիրիական Ռաքքա:
Սինջարն ազատագրվել է 2015-ի վերջին: Քաղաքում և շրջակայքում նախկինում արդեն ավելի քան 30 զանգվածային գերեզմանոց էր հայտնաբերվել:

Tert.am