Իրաքյան Քրդստանի տարածքում շարունակվում են զանգվածային անկարգությունները
Իրաքյան Քրդստանի տարածքի լրատվամիջոցները հայտնել են, որ Սոլեյմանիե նահանգի անվտանգության ուժերը նահանգի տարբեր շրջաններում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
«Ալ Ալամ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սոլեյմանիե նահանգի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ մարդկանց: Մեծ թվով իրավապահներ տեղակայված են այդ նահանգի կենտրոնում:
Ի դեպ Իրաքյան Քրդստանի Հայրենակցական միությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում դատապարտել է տարածքում իրականցվող դիվերսիոն քայլերը:
«Արբանյակային ցանցերը և հրահրող անձինք պատասխանատու են այն մարդկանց հեղված արյան համար,որոնք դարձել են այս անարխիայի զոհերը»,ասված է հաղորդագրության մեջ:
Իրաքյան Քրդստանի տարածքի շատ քաղաքներում դեկտեմբերի 18-ից ի վեր զանգվածային ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են այդ տարածքում տիրող կոռուպցիայի, աշխատակիցներ աշխատավարձերը չվճարվելու և տնտեսական անբարենպաստ վիճակի դեմ: Բախումների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 80 մարդ: