Իրաքյան Քրդստանի տարածքում շարունակվում են զանգվածային անկարգությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79221-Իրաքյան_Քրդստանի_տարածքում_շարունակվում_են_զանգվածային_անկարգությունները
Իրաքյան Քրդստանի տարածքի լրատվամիջոցները հայտնել են, որ Սոլեյմանիե նահանգի անվտանգության ուժերը նահանգի տարբեր շրջաններում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 14:40 Asia/Tehran
  •  Իրաքյան  Քրդստանի տարածքում շարունակվում են զանգվածային անկարգությունները

Իրաքյան Քրդստանի տարածքի լրատվամիջոցները հայտնել են, որ Սոլեյմանիե նահանգի անվտանգության ուժերը նահանգի տարբեր շրջաններում զանգվածային ձերբակալություններ են սկսել:

«Ալ Ալամ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սոլեյմանիե նահանգի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ մարդկանց: Մեծ թվով իրավապահներ տեղակայված են այդ նահանգի կենտրոնում:

Ի դեպ Իրաքյան Քրդստանի Հայրենակցական միությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում դատապարտել է  տարածքում իրականցվող դիվերսիոն քայլերը:

«Արբանյակային ցանցերը և հրահրող անձինք պատասխանատու են այն մարդկանց հեղված արյան համար,որոնք դարձել են այս անարխիայի զոհերը»,ասված է հաղորդագրության մեջ:

Իրաքյան Քրդստանի տարածքի շատ քաղաքներում դեկտեմբերի 18-ից ի վեր  զանգվածային ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են այդ տարածքում տիրող կոռուպցիայի, աշխատակիցներ աշխատավարձերը չվճարվելու և տնտեսական անբարենպաստ վիճակի դեմ: Բախումների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 80 մարդ: