Բահրեյնում ցույցեր են տեղի ունեցել ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի վճիռ կայացվելու դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79913-Բահրեյնում_ցույցեր_են_տեղի_ունեցել_ընդդիմադիրների_նկատմամբ_մահապատժի_վճիռ_կայացվելու_դեմ
Այսօր Բահրեյնի տարբեր շրջաններում ծավալուն ցույցեր են տեղի ունեցել այդ երկրի քաղաքացիների նկատմամբ մահապատժի վճիռ կայացվելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 14:19 Asia/Tehran
  • Բահրեյնում ցույցեր են տեղի ունեցել ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի  վճիռ կայացվելու  դեմ

Այսօր Բահրեյնի տարբեր շրջաններում ծավալուն ցույցեր են տեղի ունեցել այդ երկրի քաղաքացիների նկատմամբ մահապատժի վճիռ կայացվելու դեմ:

Ալե Խալիֆայի ռեժիմի ռազմական դատարանն այսօր այդ երկրի վեց քաղաքացիներին դատապարտել է մահապատժի: Վերջիններս մեղադրվում են Բահրեյնի բանակի հրամանատարի սպանությունը կազմակերպելու  մեջ:

«Ալ Մենար» հեռուստաընկերությունը չորեքշաբթի օրը Բահրեյնի քաղաքացիների ցույցերից կադրեր է  հեռարձակել հաղորդելով.«Ուշագրավն այն է, որ այս նոր վճիռները կայացրել են Բահրեյնի ռազմական դատարանները»:

«Ալ-Մենար» հեռուստաընկերությունը հավելել է.«Ալե Խալիֆայի ռեժիմի ուժերը կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել ակցիայի մասնակիցներին, որոնք պահանջում են անհապաղ չեղարկել այդ վճիռները և ազատ արձակել բանտարկված ակտիվիստներին»: