Ներկայացվեց Եմենի ծովային հրթիռային նոր համակարգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79931-Ներկայացվեց_Եմենի_ծովային_հրթիռային_նոր_համակարգը
Եմենի բանակը չորեքշաբթի օրը ներկայացրեց «Մանդաբ 1» ծովային հրթիռային նոր համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 03:56 Asia/Tehran
  • Ներկայացվեց Եմենի ծովային հրթիռային նոր համակարգը

Եմենի բանակը չորեքշաբթի օրը ներկայացրեց «Մանդաբ 1» ծովային հրթիռային նոր համակարգը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի բանակն ընդգծելով, որ հրթիռային նոր համակարգը ծովային թիրախները ոչնչացնելու բարձր կարողությամբ է օժտված, հայտարարել է , որ «Մանդաբ 1» հրթիռային համակարգի արտադրության տեխնոլոգիան այնպես է, որ թշնամին անկարող է այն ապակոդավորել:

Ի դեպ, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահն ընդգծել է. «Այն ինչ հայտարարվել է եմենական ուժերի հրթիռային կարողության մասին, այդ ուժերի հզորության միայն մեկ բաժինն է »:

«Եմենական ուժերն օժտված են հրթիռներով, որոնց հեռահարություն ու կործանման հզորությունը որևէ մեկը չի կարող գնահատել»,-հայտարարել է Սալեհ Ալ-Սամադը:

Չնայած սաուդական ռեժիմի կողմից Եմենի համակողմանի շրջափակմանը, Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների հզորությունն ամեն օր ավելի է մեծանում: