Ցասումի 4-րդ ուրբաթ օրվա ընթացքում դեռ շարունակվում են հակաիսրայելական ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80085-Ցասումի_4_րդ_ուրբաթ_օրվա_ընթացքում_դեռ_շարունակվում_են_հակաիսրայելական_ցույցերը
Տարածելով մի հաղորդագրություն, Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը կոչ է արել, որ այս օրը կոչվի «Ազգային պատրաստության օր՝ Ղոդսի ու Ալ-Աղսա մզկիթի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 12:36 Asia/Tehran
  • Ցասումի 4-րդ ուրբաթ օրվա ընթացքում դեռ շարունակվում են հակաիսրայելական ցույցերը

Տարածելով մի հաղորդագրություն, Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը կոչ է արել, որ այս օրը կոչվի «Ազգային պատրաստության օր՝ Ղոդսի ու Ալ-Աղսա մզկիթի համար»:

Ուրբաթ օրը, հղում անելով Ալ-Մենար գործակալությանը, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժումը այն դեպքում է ուղղել այդ կոչը, երբ այսօր պաղեստինցիները ցասման 4-րդ  ուրբաթ օրվա ընթացքում ցույցի են դուրս գալու Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու մասին Դենալդ Թրամփի որոշման դեմ:

Պաղեստինյան խմբերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժումը և Իսլամական ջիհադը, անցյալ օրերի ընթացքում ժողովրդին կոչ են արել մասնակցել անցկացվելիք ցույցին:

Հինգշաբթի օրը Պաղեստինի ազգային ու իսլամական ուժերի քննչական կոմիտեն նույնպես իր տարածած հաղորդագրության մեջ կարևորելով ցանկացած վայրում բողոքի ակցիաների շարունակումը, պաղեստիցիներին կոչ է արել մասնակցել այսօրվա ցույցին: