Ցասումի 4-րդ ուրբաթ օրվա ընթացքում դեռ շարունակվում են հակաիսրայելական ցույցերը
Տարածելով մի հաղորդագրություն, Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը կոչ է արել, որ այս օրը կոչվի «Ազգային պատրաստության օր՝ Ղոդսի ու Ալ-Աղսա մզկիթի համար»:
Ուրբաթ օրը, հղում անելով Ալ-Մենար գործակալությանը, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժումը այն դեպքում է ուղղել այդ կոչը, երբ այսօր պաղեստինցիները ցասման 4-րդ ուրբաթ օրվա ընթացքում ցույցի են դուրս գալու Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու մասին Դենալդ Թրամփի որոշման դեմ:
Պաղեստինյան խմբերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժումը և Իսլամական ջիհադը, անցյալ օրերի ընթացքում ժողովրդին կոչ են արել մասնակցել անցկացվելիք ցույցին:
Հինգշաբթի օրը Պաղեստինի ազգային ու իսլամական ուժերի քննչական կոմիտեն նույնպես իր տարածած հաղորդագրության մեջ կարևորելով ցանկացած վայրում բողոքի ակցիաների շարունակումը, պաղեստիցիներին կոչ է արել մասնակցել այսօրվա ցույցին: