Հինգ բահրեյնցիներ երեք տարվա ազատազրկման են դատապարտվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80163-Հինգ_բահրեյնցիներ_երեք_տարվա_ազատազրկման_են_դատապարտվել
Բահրեյնի վճռաբեկ գերագույն դատարանը շաբաթ օրը երեք տարվա ազատազրկման է դատապարտել հինգ քաղաքացիների համար, ովքեր մեղադրվում են Ջենոսանի շրջանում սեպտեմբեր ամսին կայացած ցույցերին մասնակցելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 14:16 Asia/Tehran
  • Հինգ բահրեյնցիներ երեք տարվա ազատազրկման են դատապարտվել

Բահրեյնի վճռաբեկ գերագույն դատարանը շաբաթ օրը երեք տարվա ազատազրկման է դատապարտել հինգ քաղաքացիների համար, ովքեր մեղադրվում են Ջենոսանի շրջանում սեպտեմբեր ամսին կայացած ցույցերին մասնակցելու մեջ:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի վճռաբեկ գերագույն դատարանը հայտարարել է, որ լարվածություն ու ծառնաշփոթ առաջացնելու նպատակով մեղադրյալները վայրում «մոլոտով-կոկտեյլ» տեսակի պայթուցիկներ են նետել, ապա փախել են:

Ալե-Խալիֆայի ռեժիմի ռազմական դատարանը ևս դեկտեմբերի 25-ին՝ անհիմն մեղադրանքներով , մահապատժի է դատապարտել վեց քաղաքացիների: Նրանց դեմ ներկայացվել է Բահրեյնի բանակի հրամանատարի մահափորձին մասնակցելու մեղադրանք: Դատարանի կողմից ևս յոթ տարվա ազատազրկման են դատապարտվել յոթ ուրիշներ:  Վերջիններս զրկվել են նաև քաղաքացիության իրավունքից: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, ժողողվուրդը և հոգևորականները բողոքել են դատարանի ընդունած դատավճռի դեմ:

2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնում Ալե-Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդական բողոքներ են տեղի ունեցել: