Իրաքյան Քրդստանի տարածքն ընդունել է Բաղդադի կենտրոնական իշխանության նախապայմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80349-Իրաքյան_Քրդստանի_տարածքն_ընդունել_է_Բաղդադի_կենտրոնական_իշխանության_նախապայմանները
Իրաքյան Քրդստանի տեղական կառավարման պաշտոնատարները հայտարարել են, որ ընդունում են Բաղդադի կենտրոնական իշխանության կողմից առաջարկած Իրան- Թուրքիա սահմանագծում անցակետերը հանձնելու նախապայմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2018 12:40 Asia/Tehran
  • Իրաքյան Քրդստանի տարածքն ընդունել է Բաղդադի կենտրոնական իշխանության նախապայմանները

Իրաքյան Քրդստանի տեղական կառավարման պաշտոնատարները հայտարարել են, որ ընդունում են Բաղդադի կենտրոնական իշխանության կողմից առաջարկած Իրան- Թուրքիա սահմանագծում անցակետերը հանձնելու նախապայմանները:

Ավելի վաղ, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին 13 նախապայման էր ճշտել Արբիլի հետ բանակցությունները վերսկսելու համար: 

Ալ-Ալամի հաղորդման համաձայն՝ անդրադառնալով Իրաքյան Քրդստանի տեղական ղեկավարության կողմից ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ հայտարարված ցանկությանն, Իրաքի վարչապետի խորհրդական Էհսան Ա-Շեմրին ասել է.-«Իրաքյան Քրդստանի տարածքի տեղական ղեկավարները հայտարարել են, որ համաձայն են միջազգային կոմիտեի վերահսկողության տակ, սահմանային անցակետերը հանձնել Բաղդադի կենտրոնական իշխանությանը»:

Նշելի է, որ Բաղդադը, Իրաքի հարևան երկրները, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը և Արաբական լիգան դեմ էին Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեին: