Իրաքցի տարհանվածների ավելի քան կեսը վերադարձել են իրենց տները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80545-Իրաքցի_տարհանվածների_ավելի_քան_կեսը_վերադարձել_են_իրենց_տները
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ երեք միլիոն 220 հազար իրաքցի տարհանվածներ մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջը վերադարձել են իրենց տները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 06:41 Asia/Tehran
  • Իրաքցի տարհանվածների ավելի քան կեսը վերադարձել են իրենց տները

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ երեք միլիոն 220 հազար իրաքցի տարհանվածներ մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջը վերադարձել են իրենց տները:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Իրաքում Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Սանդրա Բլաքը հինգշաբթի օրն անդրադառնալով իրաքյան ուժերի կողմից ահաբեկիչների  բռնազավթած տարածքների ազատագրմանն ու այդ տարածքներում անվտանգության պայմանների բարելավմանը, հայտարարել է. «2015 թվականի ավարտին միայն 500 հազար իրաքցի փախստականներ վերադարձան իրենց տները, մինչդեռ այդ թիվը 2017 թվականի ավարտին հասավ մեկ միլիոն 850 հազար հոգու»:

Ավելի վաղ, Իրաքի Միգրացիայի նախարարության խոսնակ Սաթար Նոռուզը տեղեկացրել էր տարհանվածների 45 տոկոսի Մոսուլում, Սալահեդդինում, Իրաքի հյուսիսում, Դիալեում, Ալ-Անբարում ու Իրաքի արևելքում ու արևմուտքում գտնվող իրենց բնակության վայրերը վերադառնալու մասին: