Թուրքիայի բնակչության մեծամասնությունն այլեւս չի ձգտում դեպի Եվրամիություն:
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80783-Թուրքիայի_բնակչության_մեծամասնությունն_այլեւս_չի_ձգտում_դեպի_Եվրամիություն
Թուրքիայի բնակչության մեծամասնությունն այլեւս չի ձգտում դեպի Եվրամիություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 06:28 Asia/Tehran
  • Թուրքիայի բնակչության մեծամասնությունն այլեւս չի ձգտում դեպի Եվրամիություն:

Թուրքիայի բնակչության մեծամասնությունն այլեւս չի ձգտում դեպի Եվրամիություն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետազոտող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Թուրքիայի շարքային քաղաքացիների շրջանում զգալիորեն նվազել է, քանի որ ԵՄ-ի անդամ երկրների մի մասն ընդհանրապես չէր ցանկանում տեսնել այս երկիրն իր շարքերում:

«Թուրքերն իրենց հերթին կտրականապես զիջումների չեն գնացել Եվրամիությանը անդամակցության հետ կապված մի շարք հարցերում»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, Թուրքիայում գործող ահաբեկչական գործունեության վերաբերյալ օրենքի մասին է, ինչպիսին չկա Եվրոպայի ոչ մի երկրում:

Թուրքագետը մանրամասնեց, որ օգտագործելով այս օրենքը՝ Թուրքիայում ահաբեկչության համար կարելի է մեղադրել, դատել եւ բանտ նստեցնել ցանկացած մարդու: Ձերբակալման պատճառ, ըստ Վիկտոր Նադեին-Ռաեւսկու, կարող է դառնալ անգամ Քրդական աշխատավորական կուսակցության հետ բանակցություններ վարելու առաջարկը, ինչը պարադոքս է, քանի որ Եվրոպայում, ուր ձգտում էր Անկարան, նման բան չկա:

News.am