Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականությունը դատապարտել է բահրեյնցի երիտասարդների դատավարությունը
Բահրեյնի իսլամական ազգային «Ալ-Վեֆաղ» հավաքականությունը հայտարարել է, որ պետք է դադարեցնել Ալե-խալիֆայի ռեժիմի ռազմական դատարաններում այդ երկրի երիտասարդների դատավարությունը և մահապատիժների դատավճիռը:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ հավաքականությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Ռազմական դատարաններում Բահրեյնի քաղաքացիների ռազմական դատավարության գործընթացն անվավեր է հայտարարվում»:
Ալե-Խալիֆայի ռեժիմը երկուշաբթի օրը ՝ Բահրեյնի անվտանգության դեմ քայլեր անելու անհիմն մեղադրանքով, երկուսից հինգ տարվա ազատազրկման է դատապարտել վեց երիտասարդների: Մեղադրյալներից մի քանիսն արդեն 15 ամիս է , ինչ կալանավորված են և իրենց հարազատների հետ հանդիպելու իրավունք չունեն:
«Մեղադրյալների հարազատների ու փաստաբանների դեմ սպառնալիք է կատարվել, որ իրավական հարցերի մասին խոսելու դեպքում, նրանք էլ արժանանալու են մեղադրյալների ճակատագրին». ասվել է հաղորդագրության մեջ: