ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81777-ԵՄ_ն_եւ_Թուրքիան_մարտին_բարձր_մակարդակով_հանդիպում_են_նախատեսում
Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 06:28 Asia/Tehran
  • ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում

Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել:

Այս մասին հաղորդում է գերմանական Welt թերթը:

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Հրատարակության համաձայն՝ գագաթաժողովը կարող է անցկացվել Բրյուսելում կամ Սոֆիայում: Հնարավոր թեմաներից են ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, միգրացիան, ուսանողների փոխանակումները:

News.am