ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում
Հունվար 18, 2018 06:28 Asia/Tehran
Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել:
Այս մասին հաղորդում է գերմանական Welt թերթը:
Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Հրատարակության համաձայն՝ գագաթաժողովը կարող է անցկացվել Բրյուսելում կամ Սոֆիայում: Հնարավոր թեմաներից են ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, միգրացիան, ուսանողների փոխանակումները:
News.am
Պիտակ