Թուրքիան զինտեխնիկա է գործուղել թուրք-սիրիական սահման
Թուրքական անվտանգության աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի սահմանին Թուրքիայի բանակի զրահատեխնիկայի տեղակայման մասին:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ հովանավորում է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումներին, Թուրքիան հայտարարեց, որ թուրք-սիրիական սահմանին՝ Հաթայ, Քիլիս և Մարդին նահանգներում տեղակայում է ռազմական ուժ և զինտեխնիկա:
Թուրքիան հայտարարել է, որ նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայի Հալեպ նահանգի Մենբիջ շրջանում:
Թուրքիայի պաշտոնատարները համոզված են, որ քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հովանավորում են արտասահմանյան ուժերը և Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը, որոնք նպատակ ունեն Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծել քրդական անկախ պետություն: