Իրաքի Քրդստանը փորձում է ընդլայնել իր հարաբերություններն Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82033-Իրաքի_Քրդստանը_փորձում_է_ընդլայնել_իր_հարաբերություններն_Իրանի_հետ
Իրանի հետ Իրաքի Քրդստանի հարաբերությունների պատասխանատուն տեղեկացրել է,որ Իրաքի Քրդստանի տեղական վարչության նախագահ Նեչիրվան Բարզանին շաբաթ օրը կայցելի Թեհրան: Այցը կատարվում է ԻԻՀ հետ հարաբերություններն ընդլայնմանն ուղղված Արբիլի ջանքերի շրջանակում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2018 18:57 Asia/Tehran
  • Իրաքի Քրդստանը փորձում է ընդլայնել իր հարաբերություններն Իրանի հետ

Իրանի հետ Իրաքի Քրդստանի հարաբերությունների պատասխանատուն տեղեկացրել է,որ Իրաքի Քրդստանի տեղական վարչության նախագահ Նեչիրվան Բարզանին շաբաթ օրը կայցելի Թեհրան: Այցը կատարվում է ԻԻՀ հետ հարաբերություններն ընդլայնմանն ուղղված Արբիլի ջանքերի շրջանակում:

Իրանի հետ Իրաքի Քրդստանի հարաբերությունների հարցով գլխավոր տնօրեն Աբդուլլահ Աքրեին ԻՌՆԱ-ին տված հրացազրույցում ասել է.«Թեհրան կատարելիք երկօրյա այցի ընթացքում Բարզանին հանդիպում կունենա  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի , Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և այս երկրի որոշ բարձրաստիճան պատասխանատուների հետ»:

Աբդուլլահ Աքրեին հստակեցրել է.«Իրանցի պաշտոնյաների հետ Բարզանիի հանդիպումներում քննարկվելու են Իրանի արևմտյան սահմանների վերաբացման հարցը և քաղաքական, տնտեսական ու առևտրի  ոլորտներում  համագործակցության ընդլայնման ուղիները»:

Իրաքի Քրդստանի անջատման վերաբերյալ անցկացված հանրաքվեի պատճառով Արբիլի ու Բաղդադի միջև դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունների խզումից չորս ամիս անց, տեղի է ունեցել  Բարզանիի առաջին այցը Բաղդադ: