Անկարայում Իրանի ու Ռուսաստանի դեսպանատներն իրազեկվել են Աֆրինի գործողության մասին
Թուրքիայի ԱԳ նախարարությունն Անկարայում հավատարմագրված ԻԻՀ-ի ու ՌԴ-ի դեսպաններին իրազեկել է Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում Թուրքիայի բանակի գործողության մասին:
«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը Սիրիայի հյուսիսային Աֆրինում Թուրքիայի բանակի գործողությունների կապակցությամբ տեղեկություններ փոխանցելու համար ԱԳ նախարարություն հրավիրելով ԻԻՀ-ի ու ՌԴ-ի դեսպաններին, այդ գործողությունների հետ կապված բացատրություն է ներկայացրել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Թուրքիայի բանակն իրագործել է այդ հարձակման նպատակների 95 տոկոսը և միայն ահաբեկիչներին է թիրախ դարձնում»:
Դա ի տես այն բանի, որ Սիրիայի ԱԳ նախարարությունը օրը դատապարտելով հյուսիսային Աֆրին քաղաքի դեմ Թուրքիայի բանակի հարձակումն ընդգծեց, որ Թուրքիայի այդ քայլը ոտնահարում է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ արեց դատապարտել Թուրքիայի բանակի ներխուժումը և դրա դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
Սիրիայի ԱԳ նախարարությունը նաև հերքեց Թուրքիայի այն հայտարարությունը, թե Անկարան Աֆրինում իր գործողությունների մասին տեղյակ է պահել պաշտոնական Դամասկոսին: