Ասադը գնահատել է Սիրիայում Իրանի դերակատարությունը
Սիրիայի նախագահը բարձր է գնահատել իր երկրի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունն, ասելով.«Պատերազմի դաշտում Իրանի և նրա դաշնակիցների ուժերի դիմադրությունը մեծապես նպաստել է Սիրիայի բանակային ուժերի և ժողովրդի հաղթանակներին»:
Կիրակի օրը Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի հետ Դամասկոսում ունեցած հանդիպմանը, Բաշար Ասադը հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսի քրդերը համաձայնության են գալու Դամասկոսի կառավարության հետ և տարածաշրջանը մաքրելու են ԱՄՆ-ի և ահաբեկիչների աջակցիների ձեռքից:
«Սիրիայի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի հարձակումը համարվում է երկրի ճգնաժամում քաղաքական միջամտություն: Այդ քաղաքականությունը հիմնված է ահաբեկչական խմբերին աջակցելու հիմքերի վրա».ավելացրել է Ասադը:
Քամալ Խարազին հանդիպմանն ասել է.«Սիրիայում վերջին հաղթանակները կայացել են Սիրիայի և նրա դաշնակիցների ջանքերի արդյունքում և պետք է շարունակվեն մինչև Սիրիայի ամբողջ տարածքի ազատագրումը»:
Շաբաթ երեկոյան Քամալ Խարազին հանդիպում-զրույց է ունեցել Սիրիայի Բաասական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելել Ալ-Հելալի հետ: