Թուրքիայի պաշտոնատար.«Կպայքարենք Սիրիայում քրդական զինված ուժերին աջակցողների դեմ»
Թուրքիայի կառավարության խոսնակը ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում թուրքական բանակը կպայքարի նրանց դեմ, ովքեր աջակցում են PYD-ի զինյալներին:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը «Յենի Շաֆաղ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Թուրքիան կշարունակի Աֆրինում ռազմական գործողությունը, մինչեւ այն ժամանակ, որ ահաբեկիչները, ինչպիսիք են PYD-ի զինյալները մաքրվեն տարածքից»:
«Եթե ԱՄՆ ցանկանում է ավելի արագ ավարտել ռազմական գործողությունը, ապա պետք է աջակցի Թուրքիային ահաբեկչական խմբերի դեմ պայքարում»․ ասել է Բոզդաղը:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենքի մատակարարումը Սիրիայի դեմոկրատական միությանը (PYD) եւ Սիրիայի ժողովրդավարական շարժմանը (YPG): Եթե ԱՄՆ-ը այս խմբերից պահանջի անմիջապես հեռանալ Աֆրիկայի շրջանից, ապա հնարավոր կլինի վերջ տալ Աֆրինի օպերացիային:
Թուրքիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել անտարբեր մնալ ահաբեկիչների հանդեպ:
«Իրականությունն այն է, որ այժմ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ անվստահության ճգնաժամ է առաջացել: Մենք որքան ժամանակ կարող ենք վստահել Միացյալ Նահանգներին».ավելացրել է Բոզդաղը: