Էրդողանը հայտարարել է թուրքական զորքերի՝ մինչև Իդլիբ գնալու մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82631-Էրդողանը_հայտարարել_է_թուրքական_զորքերի_մինչև_Իդլիբ_գնալու_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածքում կարող են խորանալ ընդհուպ մինչև Իդլիբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին Էրդողանը խոսել է Քոջաելիում ելույթի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 10:37 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է թուրքական զորքերի՝ մինչև Իդլիբ գնալու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածքում կարող են խորանալ ընդհուպ մինչև Իդլիբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին Էրդողանը խոսել է Քոջաելիում ելույթի ժամանակ:

Նշելով, որ սիրիական Աֆրինում թուրքական զինուժը շարունակում է գործողությունները՝ նախագահն ասել է. «Ալլահի թույլտվությամբ մենք հասնելու ենք մինչև Իդլիբ»:

Էրդողանը հայտնել է, որ գործողության շրջանակում իրենք ունեցել են 20 զոհ, փոխարենը ոչնչացրել են 394 «ահաբեկչի»:

Անտեսելով երկրի տարածքում շարունակվող բողոքի ցույցերն ու ընդդիմադիր ձայները, ովքեր հորդորում են դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ողջ «ազգը համախմբված է Աֆրինի գործողության շուրջ»:

lratvakan.am