Հունվար 28, 2018 18:20 Asia/Tehran
  • Սիրիայի արեւելքում ահաբեկչական հարձակումները հետ են մղվել

Սիրիայի բանակը եւ զինված ուժերը հերթական անգամ կասեցրել են Դեյր էլ-Զոր նահանգի (Սիրիայի արևելք) դեմ ահաբեկչական խմբերի հարձակումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս բախումների արդյունքում սպանվել են մի շարք ահաբեկիչներ, եւ ոչնչացվել է նրանց պատկանող որոշ քանակությամբ զենքի ու զինամթերք:

Անցյալ շաբաթ Սիրիայի զինված ուժերը կասեցրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումը Դեյր Էլ-Զոր նահանգի հարավ արևելյան հատվածում:

Ահաբեկիչները հարձակում էին իրականացրել «Ալ-Բաշիյա» և «Ղարիբա» գյուղերի վրա: Բախումների ընթացքում սպանվել են 25 ահաբեկիչներ: 

Հոմս նահանգի հյուսիսային  «Ջեբուրին» գյուղի վրա ահաբեկիչների կողմից իրականացրած ականանետային հարձակման հետևանքով վիրավորվել են չորս քաղաքացիներ:

Անցած շաբաթ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Բաբ Թոմայի  քաղաքամասի քրիստոնյա բնակիչների դեմ ուղղված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են հինգ սիրիացիներ: 

Պիտակ