Դեյր Զորի մերձակայքում սիրիացի գեներալ Է զոհվել ահաբեկիչների գրոհները դիմագրավելիս
Սիրիական բանակը հունվարի 31¬ին հետ Է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
Ինչպես հայտնել Է Shaam Times նորությունների պորտալը, ԻՊի հրոսակախմբերը փորձել են գրավել իրենց կորցրած դիրքերը Սիրիական անապատի Էլ Քուրիա եւ Մզար Այն Ալի օազիսներում: Ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում զոհվել Է 67րդ զրահատանկային բրիգադի շտաբի պետ գեներալ Խալիլ Մահֆուզը: Կառավարական զորքերը Դեյր Զորի նահանգի մեծ մասն ահաբեկիչներից մաքրել են անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, սակայն Եփրատի արեւմտյան ափի Մեյադինի եւ Բու Քեմալի շրջաններ են շարունակում ներթափանցել ԻՊի փրկված հրոսակախմբերը, որոնք հարձակվում են բանակային ուղեկալների եւ ճամբարների վրա, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am