Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել է 11 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83535-Դամասկոսում_իրականացված_ահաբեկչական_հարձակման_հետևանքով_զոհվել_ու_վիրավորվել_է_11_մարդ
Ահաբեկիչների կողմից Սիրիայի Դամասկոս քաղաքի Բաբ Թումա թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 8 քաղաքացի:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 06, 2018 16:26 Asia/Tehran
  • Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել է 11 մարդ

Ահաբեկիչների կողմից Սիրիայի Դամասկոս քաղաքի Բաբ Թումա թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 8 քաղաքացի:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ահաբեկչական խմբավորումները մեծ վնասներ են պատճառել Բաբ Թումա թաղամասի բնակարաններին:

Ստացված հաղորդումների համաձայն՝ Բաբ Թումա թաղամասի վրա իրականացված հարձակումից հետո, շտապ օգնության մեքենաները անմիջապես տեղափոխվել են այդ թաղամաս: Զոհվածների ու վիրավորների թիվն ավելանալու հնարավորություն կա:

Երկուշաբթի օրը ևս Բաբ Թումա թաղամասը ահաբեկիչների կողմից հարձակման էր ենթարկվել,որի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 20 քաղաքացի: