Սիրիայի բանակը խոցել է Սիոնիստական կործանիչը
Փետրվար 10, 2018 07:17 Asia/Tehran
Սիրիայի բանակի օդային պաշտպանությունը շաբաթ օրը կործանել է Իսրայելի բանակի ագրեսոր F-16 կործանիչը:
Սիրիայի ԶԼՄ-ները հաղորդել են այսօր առավոտյան Գոլանի բարձունքներում Սիոնիստական ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի սպանվելու մասին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտարարել են, որ անցյալ գիշեր Սիրիայի հյուսիսում գտնվող Գոլանի բարձունքներից հինգ հրթիռներ են արձակվել և ի պատասխան այդ հարձակման Իսրայելը նախաձեռնել է հարձակում Սիրիայի դեմ:
«Ռուսիա Ալ-Յոմ»-ը հաղորդել է որ Սիրիայի ՀՕՊ համակարգը կործանել է Իսրայելի F-16 ռազմական ինքնաթիռը:
Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ F-16 կործանիչը ընկել է Իսրայելում:
Պիտակ