Սիրիաի արևելքում հայտնաբերվել են իսրայելական զենքեր
Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի արվարձաններում ահաբեկիչների հսկողությունից ազատարգրված տարածքներում հայտնաբերվել են իսրայելական արտադրության զենքեր: Այդ մասին տեղեկացրել է երկրի բանակը:
Երեքշաբթի օրը, Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի ռազմական մի աղբյուր հայտարարել է.«Սիրիայի բանակի միավորները ԻԼԻՊ-ից ազատագրված տարածքների ստուգման ընթացքում հայտնաբերել ու առգրավել են իսրայելական արտադրության զենքեր»:
Աղբյուրը նշել է.«Սիրիական ուժերը, այդ զինամթերքը, որի մի մասը իսրայելական է, հայտնաբերել ու առգրավել են Ալ-Սիալ և Հեսրաթ գյուղերում:
Ավելի վաղ, սիոնիստական Հաարեց օրաթերթը գրել էր.«Սիոնիստների կողմից ահաբեկիչներին ցուցաբերված ֆինանսական աջակցությունը անցած մեկ տարվա ընթացքում կազմել է ավելի քան 32 մլն. դոլար»: