Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Քուվեյթ
Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին մասնկցելու համար, գլխավորելով քաղաքա-տնտեսական մի պատվիրակություն, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մեկնել է Քուվեյթ:
Իրաքի վերակառուցման համաժողովն անցկացվելու է 2018թ. փետրվարի 12-14-ը՝ Քուվեյթում:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիի խոսքերով.«Իրանը շարունակելու է իր կառուցողական ու հովանավորող դերակատարրությունը Իրաքի վերակառուցման ու տնտեսական զարգացման ոլորտում»:
«Թեհրանը ողջունում է Իրաքի վերակառուցման համար միջազգային համաժողովի անցկացումը և այդ երկրի վերակառուցման գործընթացում անհրաժեշտ է համարում միջազգային հանրության համագործակցությունը»,- հավելել է Ղասեմին:
Ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ ու ներդրումային 200 ընկերություններ ներկա են Քուվեյթում անցկացվող Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին:
Իրաքի մի պաշտոնյա հայտարարել է.«Վերակառուցման համար Իրաքը 88 մլրդ. 200 մլն. դոլարի կարիք ունի»: