Մեղդադը զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է քիմիական հարձակումների պատճառաբանությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին, ասելով .«Քիմիական զենքեր կիրառելու մասին Սիրիայի կառավարության քայլի դեմ Արևմուտքի սպառնալիքը համարվում է Սիրիայի դեմ նրանց թշնամական քայլերն արդարացնելու փորձ»:
ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Հեդեր Նաորթնը վերջերս Սիրիայի կառավարությանը մեղադրել էր քիմիական զենքերի կիրառման մեջ, ասելով.«Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական քայլեր ձեռնարկել Սիրիայի դեմ»:
Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ֆեյսալ Մեղդադն ասել է.«ԱՄՆ-ը ցանկանում է երկարաձգել Սիրիայի պատերազմը: Սակայն նրա քաղաքականությունների հետևանքներն անդառնալի են լինելու»:
«Այժմ քարոզչություն է տարվում՝ Սիրիայի կառավարության և այդ երկրի բանակի ու նրա դաշնակիցների ուժերի հաջողությունները քողարկելու նպատակով».ասել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը: