Ռուսաստանը կօգնի վերականգնել սիրիական մշակութային հուշարձանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i844-Ռուսաստանը_կօգնի_վերականգնել_սիրիական_մշակութային_հուշարձանները
Ռուսաստանը պատրաստ է օգնել Սիրիային իր մշակութային հուշարձանների վերականգնման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել Ռուսաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2016 13:30 Asia/Tehran
  • Ռուսաստանը կօգնի վերականգնել սիրիական մշակութային հուշարձանները

Ռուսաստանը պատրաստ է օգնել Սիրիային իր մշակութային հուշարձանների վերականգնման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել Ռուսաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն:

«Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հանձնաժողով կուղարկի Սիրիա գնահատելու պատճառված վնասը և պլանավորելու հնարավոր վերականգնման աշխատանքները միայն այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեն, և Սիրիայի տարածքներն ազատագրված կլինեն ահաբեկիչներից», - ասել է Օրջոնիկիձեն:

Սակայն, նա նշել է, որ ոչ բոլոր հուշարձանները կարող են վերականգնվել:

«Ցավոք, հուշարձանների մեծ մասն էականորեն են վնասվել կամ ամբողջությամբ ավերվել»,- ավելացրել է նա:

armedia.am

23/1/2016