Բահրեյնի ժողովրդի ընդվզման տարելիցին մարդու իրավունքների ոտնահարման տասնյակ դեպքեր են արձանագրվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84475-Բահրեյնի_ժողովրդի_ընդվզման_տարելիցին_մարդու_իրավունքների_ոտնահարման_տասնյակ_դեպքեր_են_արձանագրվել
Բահրեյնի ժողովրդի ընդվզման տարելիցի օրը Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտման 154 դեպք է արձանագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 04:01 Asia/Tehran
  • Բահրեյնի ժողովրդի ընդվզման տարելիցին մարդու իրավունքների ոտնահարման տասնյակ դեպքեր են արձանագրվել

Բահրեյնի ժողովրդի ընդվզման տարելիցի օրը Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտման 154 դեպք է արձանագրվել:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Բահրեյնում մարդու իրավունքների դիտորդն ուրբաթ օրը հայտարարել է. «Բահրեյնի քաղաքացիները փետրվարի 14-ին, Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ընդվզման տարելիցին բողոքի ավելի քան 100 միջոցառումներ կազմակերպեցին 40 շրջաններում, որոնցից 17-ը Ալե Խալիֆայի ուժերի կողմից բռնաճնշման ենթարկվեցին»:

Համաձայն այս հաղորդման,  զորայինները վիրավորել են 10 քաղաքացու: Քղաքացիներից  9-ը վիրավոևրվել են զենքից, մի խումբ ուրիշներ, թունավոր գազ շնչելու հետևանքով շնչառական խնդիրներ եյ ունեցել»:

«Բահրեյնի պետական ուժերը ներխուժելով տասնյակ տարածքներ և վախ ու սարսափ տարածելով քաղաքացիների մոտ, բերման են ենթարկել մի խումբ բողոքարարների: Մի քանի դեպքերում, զորայինները բռնազավթել են բողոքարար քաղաքացիներին պատկանող գույքը»,-ասված է Բահրեյնի մարդու իրավունքների դիտորդի զեկույցում:

Համաձայն այս հաղորդման, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի արվարձանում գտնվող «Ալ-Դոռազ»-ի տարածքի շրջափակումը թևակոխեց 605-րդ օրը: Հարկ է նշել նաև, որ այդ երկրի ժողովրդի ընդվզման առաջնորդ, ականավոր հոգևորական Շեյխ Իսա Ղասեմն արդեն 167 օր է ինչ տնային կալանքի է ենթարկվել: