Ալե-Խալիֆայի ռեժիմը ծով է նետել Բահրեյնի հեղափոխական չորս երիտասարդների աճյունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84721-Ալե_Խալիֆայի_ռեժիմը_ծով_է_նետել_Բահրեյնի_հեղափոխական_չորս_երիտասարդների_աճյունները
Բահրեյնական աղբյուրների հաղորդմամբ՝ Ալե-Խալիֆայի ռեժիմը ծով է նետել բահրեյնցի չորս հեղափոխական երիտասարդների աճյունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 14:30 Asia/Tehran
  • Ալե-Խալիֆայի ռեժիմը ծով է նետել Բահրեյնի հեղափոխական չորս երիտասարդների աճյունները

Բահրեյնական աղբյուրների հաղորդմամբ՝ Ալե-Խալիֆայի ռեժիմը ծով է նետել բահրեյնցի չորս հեղափոխական երիտասարդների աճյունները:

Հղում անելով «Ալ Բահրեյն Ալ-Յոմ» կայքին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է .«Բահրեյնի հեղափոխական խմբերը հայտնել են ռեժիմի կողմից Մեյսամ Ալի Էբրահիմի, Հասան Ալի Աբբաս Ալ-Բոհրանիի, Ալ-Սեյյեդ Ղասեմ Ալ-Սեյյեդ Խալիլի և Ալ-Սեյյեդ Մահմուդ Ալ-Սեյյեդ Ադելի սպանության մասին լուրը՝ դատապարտելով այդ քայլը»:

Հեղափոխական խմբերը հայտարարել են, որ փաստեր կան, որ Ալե-խալիֆայի ռեժիմը ծով է նետել չորս երիտասարդներին՝ իր ոճրագործությունը ծածկելու համար:

Մեկ այլ լուրի համաձայն՝  Բահրեյնի աղբյուրները հայտարարել են, որ ռեժիմի վճռաբեկ դատարանը դատավճիռ է արձակել որպես ընդդիմադիր ամենամեծ քաղաքական հոսանք՝ «Ալ-Վեֆաղ» միության գործունեությունը դադարեցնելու համար: