Բահրեյնի ռեժիմը Նաբիլ Ռաջաբին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման
Բահրեյնի ռեժիմի դատարանը այդ երկրի հայտնի քաղաքական ակտիվիստ Նաբիլ Ռաջաբին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման:
Հղում անելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ Նաբիլ Ռաջաբը մեղադրվել է դատարանին անարգելու, հարևան երկրին անարգելու և պատերազմի շրջանում կեղծ լուրեր տարածելու մեջ:
Այդ մեղադրանքները հնչում են այն դեպքում, երբ Ռաջաբը տեղեկացրել էր, որ Բահրեյնի անվտանգության բանտում խոշտանգում են իրեն: Նա նաև կարծիք էր հայտնել Եմենի դեմ Արաբիայի ռազմական գործողությունների հետևանքով հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Այդ վճիռը կայացել է նրա հեռուստատեսային ելույթների և Ալե Խալիֆայի ռեժիմին քննադատելու հետևանքով:
Բահրեյնի ռեժիմն անցած վեց տարիների ընթացքում ձերբակալել է այդ երկրի ավելի քան 11 հազար քաղաքացիների և մի խմբին էլ զրկել է քաղաքացիության իրավունքից ու նրանց վտարել երկրից: