Արբիլը համաձայն է, որ Քրդստանի օդանավակայանների հսկողությունը հանձնվի Բաղդադին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85105-Արբիլը_համաձայն_է_որ_Քրդստանի_օդանավակայանների_հսկողությունը_հանձնվի_Բաղդադին
Իրաքի կառավարության խոսնակն հայտնել է, որ Արբիլի պաշտնյաները համաձայն են որպեսզի Քրդստանի տարածաշրջանի օդանավակայանների հսկողությունը փոխանցվի Բաղդադին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 14:07 Asia/Tehran
  • Արբիլը համաձայն է, որ Քրդստանի օդանավակայանների հսկողությունը հանձնվի Բաղդադին

Իրաքի կառավարության խոսնակն հայտնել է, որ Արբիլի պաշտնյաները համաձայն են որպեսզի Քրդստանի տարածաշրջանի օդանավակայանների հսկողությունը փոխանցվի Բաղդադին:

Իրաքից Քրդստանի անջատման հանրաքվեն, որն անցկացվեց սեխտեմբերի 25-ին՝ Իրաքի ու Քրդստանի հարաբերությունների վատացման պատճառ էր դարձել: Մինչ օրս տարաձայնությունների վերացման համար անցկացված բանակցությունների արդյունքում նվազել են տարաձայնությունները:

Վկայակոչելով Սումերիա Նյուզը, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրաքի կառավարության խոսնակ Սաադ Ալ-Հադիսին ասել է.«Արբիլի և Բաղդադի միջև բանակցությունների մեջ առաջընթացի գրացման հետ միաժամանակ տեղի ունեցավ Քրդստանի օդանավակայանների հանձնումը, ինչը կարևոր քայլ էր բանակցությունների ընթացքում»:

Կողմերը համաձայնել են, որ սահմանային անցուղիների ու օդանավակայանների մասին ձեռք բերված քաղաքական համաձայնությունների գործադրման անհրաժեշտ մեխանիզմներ մշակելու համար կյանքի կոչվեն տեխնիկական ու մասնագիտական կոմիտեներ: